«Լեսթերի» մարզիչ Ռուդ վան Նիստելռոյը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդի մասին իր կարծիքով։
«Հալանդը Պրեմիեր լիգայի լավագույն հարձակվողն է: Այս մրցաշրջանում նա 30 գոլ խփեց: Էրլինգը ապացուցեց իր կարգավիճակը:
Այս ֆուտբոլիստը հիանալի մտածելակերպ ունի և շատ լավ որակներ ունի: «Սիթին» թիմ կկառուցի նրա շուրջ: Հալանդն այս թիմի ողնաշարն է, նա նրա ապագան է»,- հոլանդացի մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Այս մրցաշրջանում նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։