Վինգեր Անտոնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Բետիս»:
Այդ ժամանակից ի վեր բրազիլացուն հաջողվել է շատ լավ մարզավիճակ ձեռք բերել։
«Բետիսը» ցանկանում է Անտոնիին պահել իր կազմում, սակայն 25-ամյա ֆուտբոլիստը հետաքրքիր է նաև մյուս թիմերին։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, բրազիլացին հայտնվել է «Արսենալի» դիտակետում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն» ու «Բավարիան»: