«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տվյալներով՝ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Սիլվայի գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, ինչի շնորհիվ «սերուցքայինները» կարող են նրան ձեռք բերել բավականին մատչելի արժեքով։
Մադրիդում կարծում են, որ Բերնարդուն կարող է զգալիորեն ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը։
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին մանչեսթերյան գրանդի կազմում մասնակցել է 40 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Սիլվայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։