Գարի Լինեկերը պատմել է, թե ինչպես է նա հիասթափեցրել Պեպ Գվարդիոլային, երբ վերջինս դեռ երեխա էր և աշխատում էր որպես բալբոյ «Բարսելոնայում»:
«Երբ Պեպը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», ես հարցազրույց վերցրի նրանից BBC-ի համար։ Նա ասաց. «Երբ դու խաղում էիր «Բարսելոնայում», ես միշտ քեզնից մարզաշապիկ էի խնդրում, բայց դու երբեք չտվեցիր այն ինձ:
Ես բացատրեցի, որ այն ժամանակ ֆուտբոլիստներն ունեին ընդամենը մեկ մարզաշապիկ, և մեզ արգելվում էր դրանք բաժանել», – պատմել է Լինեկերը։
Մայկա Ռիչարդսի հարցին, թե ինչու չէր գնել մեկ այլ մարզաշապիկ, Լինեկերը կատակել է. «Ես այդքան շատ գումար չէի վաստակում»։
There’s a reason why @GaryLineker didn’t give Pep his shirt! 😬😆#BBCFootball #MOTDTop10 pic.twitter.com/vekLPFZc93
— Match of the Day (@BBCMOTD) April 2, 2025