«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Միլանի» դեմ կայացած Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը (1:1):
«Իսկական դերբի էր, առաջին խաղակեսում կարող էինք առաջ անցնել հաշվի մեջ, մի քանի հնարավորություններ ունեինք: Երկրորդում մենք ավելի լավ խաղացինք և ավելի շատ պահեր ստեղծեցինք, բայց մրցակիցը նաև ցույց տվեց իր լավագույն կողմերը: «Միլանի» դեմ խաղալը միշտ էլ դժվար է, բացի այդ Մանյանը նույնպես լավ մարզավիճակում էր: Հուսով եմ, որ պատասխան խաղում ավելի շատ լուծումներ կունենանք»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը:
Թիմերի միջև պատասխան ահնդիպումը կկայանա ապրլի 23-ին, Երևանաի ժամանոկվ 23։00-ին։