Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իսպանիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի եզրափակիչ դուրս գալու մասին՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ տնային պատասխան խաղում (4:4) ավարտված գերկամային ոչ-ոքիից հետո։
«Երբ հաշիվը դարձավ 0:1, թիմը իրեն շատ լավ դրսևորեց և արագ հավասարեցրեց հաշիվը: Նույնը տեղի ունեցավ նաև 1:3-ի դեպքում։ Լրացուցիչ ժամանակում, իմ կարծիքով, մենք ավելի ուժեղ տեսք ունեինք։ Իհարկե, որոշակի սխալներ կային, բայց ի վերջո մենք հաղթահարեցինք դրանք։ «Ռեալ Սոսյեդադը» իսկապես ուժեղ թիմ է, նրանք մեզ համար բարդացրին իրավիճակը… Ես երբեք չեմ կասկածել, որ մենք կկարողանանք անցնել հաջորդ փուլ, քանի որ «Բեռնաբեուում» կարող է ամեն ինչ տեղի ունենալ։ Տնային խաղերում մենք երբեք չենք հանձնվում, և դա շատ կարևոր է», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ երկու հանդիպումների արդյունքում հաշիվը 5:4 էր Մադրիդի թիմի օգտին։ Վճռորոշ խաղում «Ռեալը» կհանդիպի «Աթլետիկո»-«Բարսելոնա» դիմակայության հաղթողի հետ: Առաջին խաղն ավարտվել էր 4:4 հաշվով։