Իտալական Ա Սերիայի 30-րդ տուրի հանդիպման ընդմիջմանը, որում «Միլանը» 1։2 հաշվով պարտվել է «Նապոլիին», ռոսոներիների անգլիացի պաշտպան Կայլ Ուոքերը դիմել է իր պորտուգալացի թիմակից Ժոաո Ֆելիքսին։ Ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս գալուց առաջ տրիբունաների ներքևում գտնվող ֆուտբոլիստների խոսակցությունը ներառվել է հանդիպման հեռարձակման մեջ։
«Պարզապես փոխանցումներով խաղա: Մենք Մեսսին չենք, այստեղ ոչ ոք Մեսսին չէ», — ասել է Կայլ Ուոքերը՝ դիմելով Ֆելիքսին:
Առաջնության ավարտին մնացել է ութ տուր, «Միլանը» 30 խաղից հետո 47 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գոտուց տարբերությունը ինը միավոր է: Կայլ Ուոքերը և Ժոաո Ֆելիքսը հունվարին վարձավճարով միացել են «Միլանին» համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթիից» և «Չելսիից»: