«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին գովաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին առաջատար Ուեյն Ռունիին։
«Ուեյն Ռունին յուրահատուկ ֆուտբոլիստ է ինձ համար: Այն առանձնահատուկ ֆուտբոլիտներից է, ում հետ չի կարելի համեմատվել:
Կան շատ յուրահատուկ ֆուտբոլիստներ, բայց Ռունին ուներ բացառիկ որակ և տեխնիկական կարողություններ և ամենաուժեղ ֆուտբոլիստներից էր, ում ես երբևէ հանդիպել եմ:
Նրա պես ֆուտբոլիստ սերունդը մեկ է ծնվում»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը: