«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ նորվեգացին խաղադաշտ կվերադառնա միայն 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը ամռանը կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությանը:
Ավելի վաղ հարձակվողը կոճի վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Բորնմուտի» դեմ հանդիպմանը:
Այս մրցաշրջանում Հալանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։