Ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնությունում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը: Քառորդ եզրափակչի առաջին խաղում «Յունիսպորտը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Թիմ Ագրոյին» և 14:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:
Հաղթող թիմի կազմում 4-ական գոլ խփել են Էդվարդ Մկրտչյանը և Պուտրուս Վասիլևը, երեք գոլ է հեղինակել Համլետ Մանուկյանը, մեկական անգամ աչքի են ընկել Նարեկ Գալստյանը և Սարգիս Մարգարյանը:
«Յունիսպորտի» խաղացողներ Էդվարդ Մկրտչյանն ու Պուտրուս Վասիլևը 4-ական գոլով գլխավորում են փլեյ-օֆֆ փուլի ռմբարկուների ցանկը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին: