Բունդեսլիգայի 27-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ ընդունել է «Բոխումին» և 3։1 հաշվով հաղթանակ է տարել:
Առաջին խաղակեսի միջնամասում հանդիպման հաշիվը բացել է կիսապաշտպան Ալեյշ Գարսիան։
26-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ֆելիքս Պասլակը կրճատել է հաշվի տարբերությունը։ 60-րդ րոպեին հարձակվող Վիկտոր Բոնիֆասը առաջ է մղել «Բայերին»:
87-րդ րոպեին էլ հարձակվող Ամին Ադլին ամրապնդել է լևերկուզենյան ակումբի առավելությունը։
«Բայերը» Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Թիմը 27 խաղում վաստակել է 59 միավոր։ «Բոխումը» 20 խաղից հետո ունի 20 միավոր և 16-րդ տեղում է: «Բավարիան» 26 խաղից հետո վաստակած 62 միավորով առաջին տեղում է: