Աշխարհի 15-ակի չեմպիոն դահուկորդ Յոհաննես Կլեբոն ճանաչվել է Նորվեգիայի՝ մարտի ամենահայտնի մարզիկ: Այս մասին են վկայում TV2-ի վկայակոչված հարցման տվյալները։
Հետազոտությանը մասնակցել է 15 տարեկան և բարձր տարիքի ավելի քան հազար մարդ։ Այն տեղի է ունեցել այս տարվա մարտի 11-ից 18-ը։ Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը զբաղեցրել է 10-րդ տեղը։
Մարտին Նորվեգիայի ամենահայտնի մարզիկների տասնյակը.
1. Յոհաննես Կլեբո (դահուկավազք) – 29%,
2. Կարստեն Ուորհոլմ (ատլետիկա) – 28%,
3. Յոհաննես Բո (բիաթլոն) – 25%,
4. Մարտին Էդեգոր (ֆուտբոլ) – 22%,
5. Թերեզ Յոհաուգ (դահուկային սպորտ) – 21%,
6. Մարկուս Ռութ (Աթլետիկա) – 17%.,
6. Պետեր Նորթուգ (դահուկային սպորտ) – 17%,
8. Յակոբ Ինգեբրիգցեն (աթլետիկա) – 16%,
9. Յարլ Մագնուս Ռիբեր (դահուկային երկամարտ) — 14%,
10. Էրլինգ Հալանդ (ֆուտբոլ) – 13%: