Իտալական «Միլանը» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների իր ցուցակում ընդգրկել է չորս մասնագետի։
Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Հիմնական թեկնածուն Մասիմիլիանո Ալեգրին է, ով արդեն աշխատել է ռոսոներիների հետ։ Նա հեռացավ «Յուվենտուսից» անցած մայիսին և առայժմ գործազուրկ է։
Վերջնական ընտրության վրա կարող է ազդել նոր մարզական տնօրենը: Եթե Ֆաբիո Պարատիչին դառնա նոր տնօրեն, դա կմեծանա Անտոնիո Կոնտեի՝ այդ պաշտոնը ստանալու հնարավորությունները:
«Միլանը» որպես թեկնածուներ դիտարկում է նաև Սեսկ Ֆաբրեգասին (Կոմո) և Ռոբերտո Դե Զերբիին (Մարսել):