Մադրիդի «Ռեալը» փոխարինող է գտել թիմի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինին, որը կարող է ակումբից հեռանալ առաջիկա ամռանը։
AS պարբերականի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» Լունինին փոխարինելու համար ցանկանում են կրկին վարձակալել Լոնդոնի «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագային, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Բորնմութում»։
Նշվում է, որ «ազնվականները» դեմ չեն Կեպային կրկին Մադրիդ բաց թողնելուն, սակայն գործարքը պետք է արագ հաստատվի, քանի որ «Բորնմութը» պատրաստվում է ձեռք բերել իսպանացու ամբողջական տրանսֆերը։
Հիշեցնենք, որ 30-ամյա դարպասապահը նախորդ մրցաշրջանում արդեն վարձավճարով հանդես է եկել Մադրիդյան գրանդում։