Բրազիլիայի հավաքականի մարզիչ Դորիվալ Ժունիորը գնահատել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի Արգենտինայից կրած պարտությունը (1-4).
14 տուրից հետո Բրազիլիայի հավաքականը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
«Մեր ծրագիրը չաշխատեց առաջին իսկ րոպեից: Պետք է խոստովանեմ, որ մեր մրցակիցը գերազանցեց մեզ և տարավ արժանի հաղթանակ:
Մենք զգալի պարտություն ենք կրել և հայտնվել դժվարին, բարդ իրավիճակում: Բայց չեմ կասկածում, որ մենք ելք կգտնենք այս իրավիճակից»,- ասել է Բրազիլիայի հավաքականի մարզիչը: