Աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպայի ընտրական գոտու երկրորդ տուրում Նորվեգիայի հավաքականն այսօր հյուրընկալվելիս մրցել է Նորվեգիայի հետ և 4:2 հաշվով հաղթանակ է տարել:
Հյուրերի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Դավիդ Վոլֆեն, Ալեքսանդր Սյորլոտը, Քրիստոֆեր Աերը, Էրլինգ Հոլանդը: Նշենք՝ նորվեգացիների կազմում երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը:
Նորվեգիան երկու տուրից հետո վեց միավորով գլխավորում է 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի I խմբի մրցաշարային աղյուսակը: Իսրայելի հավաքականը երեք միավորով երրորդ տեղում է։
Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Մոլդովա-Էստոնիա՝ 2:3
Ջիբրալթար-Չեխիա՝ 0:3
Լիխտենշտեյն-Ղազախստան՝ 0:2
Չեռնոգորիա-Ֆարերյան կղզիներ՝ 1:0
Հյուսիսային Մակեդոնիա-Ուելս՝ 1:1