«Լիվերպուլի» 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահը դժվար, թե այս ամառ միանա Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալին»: Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի չկայացման մի քանի պատճառ կա. նախ, Սաուդյան Արաբիայում հոռետեսություն կա, երկրորդ՝ «Ալ-Իթթիհադի» հին առաջարկի հիմքում ընկած հիմնական բանակցողները ներկայում զբաղված չեն նոր կամ ակտիվ բանակցություններով: Երրորդ՝ «Լիվերպուլի» ղեկավարությունը լավատես է և կարծում է, որ Սալահը ցանկանում է մնալ Եվրոպայում։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ինսայդերները հայտնել էին, որ «Ալ-Հիլալը» պատրաստվում է «հսկայական» առաջարկ Մոհամեդ Սալահի համար, և որ նա չափազանց մոտ է այս ամառ սաուդյան ակումբին միանալուն:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։