«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է վաճառել 32-ամյա կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերին և նրան փոխարինել «Էվերթոնի» 22-ամյա պաշտպան Ջերարդ Բրենտուեյթով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաները» ցանկանում էին վաճառել Մագուայերին վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում, սակայն դա չէր հաջողվում անել՝ անգլիացի ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջների պատճառով։ Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վճարի մոտ 80 միլիոն ֆունտ (96 միլիոն եվրո)՝ «Էվերթոնից» Բրենտուեյթին գնելու համար։
Մագուայերը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 234 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: