Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը Telegram-ի իր ալիքում տեղեկացրել է, որ մի դույլ խեցգետին է ստացել ֆուտբոլային բլոգեր Եվգենի Սպիրյակովից։
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 21-րդ տուրի՝ «Ակրոնի» հետ խաղից հետո (1:2), որի արդյունքներով բանակայինների դարպասապահը ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող, նա խնդրել էր համապատասխան արձանիկը փոխարինել ձկներով և խեցգետնով։
«Վերջերս խաղի լավագույն խաղացողի համար ձուկ և խեցգետին խնդրեցի: Երկար սպասելու կարիք չեղավ: Ժեկա Սպիրյակովը մեկ զույգ նոր ձեռնոցների հետ մեկ դույլ խեցգետին և մի ամբողջ տուփ ձուկ է բերել: Հիմա ես ափսոսում եմ, որ նոր մեքենա չէի խնդրել: Շնորհակալություն, Ժեկ»,- գրել է Ակինֆեևը՝ հրապարակելով Սպիրյակովի հետ համատեղ լուսանկարը: