«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին խոստովանել է, որ նախընտրում է նվաճել թրեբլը, քան դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր։
Այս մրցաշրջանում «Բարսելոնան» շարունակում է պայքարը Իսպանիայի առաջնության ու գավաթի, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի տիտղոսների համար։
«Ես կգերադասեի թրեբլ նվաճել, քան «Ոսկե գնդակը»: Եթե «Ոսկե գնդակը» լինի, ես կցանկանամ, որ այն ուղեկցվի հավաքական տիտղոսներով: «Ոսկե գնդակի» հավակնորդ լինելը երազանք է, բայց բոլոր տիտղոսները նվաճելն ինձ համար ավելի կարևոր է։
Այս մրցաշրջանում երեք տիտղոս նվաճելու հեռանկա՞րը. Առջևում դեռ շատ խաղեր կան։ Մենք թևակոխում ենք վճռական շրջան, երբ երեք անընդմեջ պարտությունները կարող են ձեզ դուրս մղել պայքարից: Բայց ինչո՞ւ չերազել երեք տիտղոսների մասին»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: