Ռումինիայում անցկացվող տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է երկու փուլ:
Հայաստանի պատվիրակներից Գաբրիել Սարգսյանը ունի յոթ միավոր և բաժանում է 2-5-րդ տեղերը։ Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը ունեն 6, 5 –ական միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 6-28-րդ հորիզոնականնները։
Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է վեց միավոր:
7,5 միավորով միանձնյա առաջատարը գերմանացի Մատիաս Բլյոբաումն է: