«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրի ընտրություն է կատարել «Ոսկե գնդակի» և կատալոնական ակումբի հետ թրեբլ նվաճելու միջև։
«Ինչո՞ւ չմտածել թրեբլի մասին: Ես կգերադասեի «Բարսելոնայի» հետ նվաճել թրեբլը, քան «Ոսկե գնդակը։ Մարդիկ ասում են, որ ես չափազանց շատ եմ խաղում: Բայց ինձ համար այսպես շատ ավելի լավ է: Ես սիրում եմ խաղալ, ուզում եմ խաղալ։ Ես ավելի շատ եմ տառապում, երբ չեմ խաղում, քանի որ իմ մարմինը սովոր չէ դրան»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա իսպանացի կիսապաշտպանը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։