Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է թիմերի վերջնական կազմերը: Այս մասին հայտնում ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Տղամարդկանց թիմում ընդգրկված են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Հարությունյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը (+ 109 կգ): Թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է:
Կանանց թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Աննա Ամրոյանը, Միլենա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Էմմա Պողոսյանը, Մարգարիտա Առաքելյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը, Մերի Թումասյանը (երկուսն էլ՝ + 87կգ): Գլխավոր մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան:
Նշենք, որ մրցաշարից առաջ Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ուսումնամարզական հավաքներն են անցկացնում։ Տղամարդկանց թիմը մարզվում է Երևանում, իսկ կանանցը` Գյումրիում: