Ուատարու Էնդոն կարող է վերադառնալ Բունդեսլիգա․ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» վերահսկում է նրա շուրջ ստեղծված իրավիճակը:
Ըստ Bild-ի՝ Էնդոն կարող է այս ամառ վերադառնալ Բունդեսլիգա:
Նշվում է, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հետևում է 32-ամյա ֆուտբոլիստին։ «Արծիվները» ձգտում են ուժեղացնել իրենց կիսապաշտպանությունը փորձառու ֆուտբոլիստով:
Նշենք, որ «Այնտրախտը» հետաքրքրված է նաև «Մայնցի» կիսապաշտպան Ռիցու Դոանի ծառայություններով։