«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով կարող է դառնալ «Ինտեր Մայամիի» խաղացող։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ամերիկյան ակումբը 32-ամյա կիսապաշտպանի հետ բանակցությունների առաջադեմ փուլում է։ Ընդգծվում է, որ գործարքը կարող է ավարտվել հնարավորինս սեղմ ժամկետներում։
Աղբյուրը նշել է, որ Պոգբայի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու որոշման վրա ազդել է թիմում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի առկայությունը։
Պոգբայի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր, որից նա ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ անցած ձմռանը։ Հարկ է նշել, որ ֆրանսիացին խաղադաշտ դուրս չի եկել 2023 թվականի սեպտեմբերից։