Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ձեռք բերել «Բորնմութի» և Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դին Հյոյսենին: Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբն արդեն մի քանի ամիս է, ինչ համարվում է 19-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերման գլխավոր հավակնորդներից մեկը։ «Սերուցքայինների» ղեկավարությունն այժմ վերջնական որոշել է իրենց շարքեր ներգրավել ծագող աստղին։
Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա տրանսֆերը կկայանա առաջիկա ամռանը։ Դինի պայմանագրի ժամկետը «Բորնմութի» հետ ներառում է 50 միլիոն եվրո արժողությամբ գնման կետ:
19-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Բարսելոնան», «Չելսին» և եվրոպական այլ գրանդներ։ Հյոյսենն իր նորամուտը նշել է Իսպանիայի հավաքականի կազմում անցյալ շաբաթ։