ՊՍԺ-ի նախկին, իսկ այժմ ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ իր մարզած լավագույն ֆուտբոլիստը ոչ թե Լիոնել Մեսսին, Նեյմարը կամ Մբապեն է, այլ Մարկո Վերատին։
«Մարկո Վերատին լավագույն ֆուտբոլիստն է, որին ես տեսել եմ իմ կյանքում։ Նեյմարը հրաշագործ է, Մբապեն՝ մարդասպան, իսկ Մեսսին՝ հանճար, սակայն ինձ համար լավագույնը Մարկոն է», – ասել է Պոչետինոն Goal-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Պոչետինոն փարիզյան գրանդը գլխավորել է 2021-ից 2022 թվականներին։