Պորտուգալիայի հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ Դանիայի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի պատասխան հանդիպմանը (5-2)։
Այդպիսով նա իր 84-րդ գոլը խփեց ազգային հավաքականի կազմում՝ 30 տարեկան դառնալուց հետո։
40-ամյա Ռոնալդուն 30 տարեկան դառնալուց հետո ավելի շատ գոլ է խփել ազգային թիմում, քան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Նեյմարը, Պելեն, Միրոսլավ Կլոզեն, Հարի Քեյնը, Դիդյե Դրոգբան, Ռոնալդոն, Զլատան Իբրահիմովիչըև այլ հայտնի հարձակվողներ՝ իրենց ազգային թիմի ողջ կարիերայի ընթացքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում ազգային հավաքականի հետ հաղթանակների քանակով (132)։