«Բարսելոնայի» ղեկավար Ժոան Լապորտան և ակումբի մարզական տնօրեն Դեկուն որոշել են, որ թիմին անհրաժեշտ է «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբում լրջորեն են վերաբերվում խաղացողի հնարավոր գործարքին։ Բայց տրանսֆերն ավարտին հասցնելու համար կատալոնացիները պետք է վաճառեն իրենց աստղերից մեկին:
Նշվում է, որ թիմը կարող է լքել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։ Transfermarkt-ի տվյալներով՝ Իսակի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «կաչաղակների» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։