Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման հաղթանակը Նիդերլանդների ազգային հավաքականի նկատմամբ: Իսպանացիները հաղթանակ տարան հետխաղյա 11 մետրանոցներով (3:3, 5:4 11մ.) և դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ:
«Մենք շատ հուզված ենք: Սա հանդիպում էր, որը կարող էր դառնալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Մենք հանդես եկանք շատ բարձր մակարդակի վրա, և դա կարելի է գնահատել: Մենք նույն զգացողություններն ունենք, ինչ Եվրո-2024-ի ժամանակ:
Սա երկու թիմեր էին՝ նմանատիպ հատկանիշներով, քանի որ երկուսս էլ հարձակողական ֆուտբոլ ենք խաղում: Հավանաբար երկրպագուները մեծ հաճույք ստացան այս խաղից: Մենք պատրաստվում ենք վայելել ևս մեկ «Քառյակի եզրափակիչ» երեք աշխարհի չեմպիոնների և մեկ Եվրո հաղթողի հետ»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: