Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի մասին, որտեղ Իսպանիայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթանակ տարավ (3:3, 5:4՝ հաշվով) և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ:
«Երկու հավաքականներն էլ արժանի էին հաջորդ փուլ դուրս գալուն, բայց դա կարող էր անել միայն մեկը։ Սա լարված ոչ-ոքի էր, որում ամեն ինչ որոշեց հաջողությունը։ Ես շատ հպարտ եմ խաղացողներով։ Մենք արձագանքեցինք Իսպանիայի երեք գոլերին։ Մենք արեցինք առավելագույնը և խաղացինք առավելագույն ինտենսիվությամբ։
Իհարկե, մենք կցանկանայինք անցնել հաջորդ փուլ։ Սկիզբը բարդ էր, մենք լավ չէինք ճնշում մրցակցին։ Սակայն մենք ցույց տվեցինք շատ ուժեղ մենթալիտետ ողջ խաղի ընթացքում, քանի որ արձագանքում էինք նրանց գոլերին։ Մենք դուրս մնացինք, բայց շատ բան ձեռք բերեցինք մեր խաղի շնորհիվ», – մեջբերում է Կումանի խոսքերը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։