Մարտի 23-ին կայացել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ մրցափուլից հետաձգված «Յունիսպորտ»-«Երևան ՖԱ» հանդիպումը։
Մրցաշարային աղյուսակի առաջատար «Յունիսպորտը» 1:0 հաշվով հաղթել է իրեն հետապնդող «Երևան ՖԱ»-ին։
«Յունիսպորտի» կազմում հաղթական գոլը խփել է Համլետ Մանուկյանը։
«Յունիսպորտն» ունի 14 հաղթանակ՝ 14 խաղից և 42 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Երևան ՖԱ»-ն 36 միավոր ունի։ Լավագույն եռյակը եզրափակում է «Արաքս-ՖԱՖ»-ը՝ 25 միավորով։
Հանդիպման ֆոտոշարքը
Մրցաշարային աղյուսակն ու ռմբարկուները