«Բարսելոնայի» լեգենդար «Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցումը մեծ թափով առաջ է գնում: Նոր կադրերը ցույց են տալիս զգալի առաջընթաց․ տեղադրված են նստատեղերի մեծ մասը, մնացել են միայն որոշ տրիբունաներ:
Տեսանելի է նաև Spotify-ի լոգոն, ինչը պայմանավորված է բրենդի հետ համագործակցությամբ։
Աշխատանքները դեռ չեն ավարտվել․լուսարձակները դեռևս տեղադրված չեն, դաշտն էլ առանց խոտածածկի է։ «Բարսելոնան» արդեն հաստատել է, որ «Կամպ Նոու» կվերադառնա հաջորդ մրցաշրջանի սկզբին։