Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ ինքը կընտրի ֆուտբոլիստներին՝ անկախ Պրեմիեր լիգայի խիտ գրաֆիկից, ինչը կարող է հակասություններ առաջացնել ակումբային մարզիչների մոտ։
Նա զգուշացրել է, որ նույնիսկ ամենատաղանդավոր խաղացողներից ոմանք կարող են դուրս մնալ 2026 թվականի Աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակից։
Գերմանացի մասնագետը նշել է, որ չի պատրաստվում հաշվի առնել ակումբային խաղերի ծանրաբեռնվածությունը և կենտրոնանալու է հավաքականի շահերի վրա՝ միաժամանակ վերահսկելով ֆուտբոլիստների վիճակը։
Նա ընդգծել է, որ թիմում տեղերի համար պայքարը կլինի խիստ, հատկապես կիսապաշտպանների միջև։ Տուխելը նշել է, որ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մարկուս Ռեշֆորդը, Ֆիլ Ֆոդենը կամ Բուկայո Սական, կարող են տուժել, եթե կազմում ճիշտ հավասարակշռություն գտնելու համար նախապատվությունը տրվի այլ դիրքերին։
«Մենք պետք է ճիշտ թիմ կազմենք, ոչ թե պարզապես 26 ամենատաղանդավոր խաղացող ընտրենք։ Թիմային ոգին և հավասարակշռությունը կարևոր են մրցաշարային ֆուտբոլում»,- ասել է Տուխելը՝ հավելելով, որ առաջիկա 16 ամիսները վճռորոշ կլինեն 2026 թվականի Աշխարհի առաջնության համար։
Դեքլան Ռայսը, ով ողջունել է մարզչի անկեղծ մոտեցումը, նշել է, որ նման քննադատությունը խթան է խաղացողների համար՝ առավելագույնը տալու համար։
«Մենք պետք է անհարմար զրույցներ վարենք և միմյանց ստիպենք առաջ գնալ»,- ասել է նա։
Տուխելի այս կոշտ դիրքորոշումը կարող է վերսկսել ակումբ-հավաքական հակամարտությունը, որը նախկինում մեղմվել էր Գարեթ Սաութգեյթի օրոք։
Աղբյուրը՝ The Times