Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում այսօր կայացավ Ֆրանսիա-Խորվաթիա պատասխան հանդիպումը։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր բալկանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Այսօրվա հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց նույն հաշվով՝ բայց հօգուտ ֆրանսիացիների։ Գոլերով աչքի ընկան Օլիսեն ու Դեմբելեն։
Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին ֆրանսիացիները։
Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Իսպանիայի հավաքականի հետ։
Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն Գերմանիայի ու Պորտուգալիայի հավաքականները։