Այսօր՝ մարտի 23-ին, կանանց «Ռեալ Մադրիդ» թիմն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց կատալոնական «Բարսելոնային» (3-1): Հանդիպումը կայացել է Բարսելոնայի «Օլիմպիկո» մարզադաշտում։ Մինչ այս հանդիպումը կատալոնացիները հաղթել էին բոլոր 18 հանդիպումներում։
41-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալբա Ռեդոնդոն բացեց հաշիվը։ 67-րդ րոպեին Կարոլին Գրահամ Հանսենը հավասարեցրեց հաշիվը: 87-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Քերոլայն Ուեյրը, ով նաև վերջնական հաշիվը ձևակերպեց 90+7-րդ րոպեին։
«Բարսելոնան» 23 հանդիպումից հետո 63 միավորով գլխավորում է Իսպանիայի կանանց առաջնության մրցաշարային աղյուսակը:
Նույնքան հանդիպումից հետո Մադրիդի «Ռեալը» 59 միավորով երկրորդ տեղում է։