Պորտուգալիայի հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մամուլի ասուլիսի ժամանակ լեզվակռվի մեջ է մտել լրագրողի հետ։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ մարտի 20-ին, Պորտուգալիայի հավաքականը Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում պարտվել է Դանիայի ընտրանուն (0:1):
Ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են թիմի՝ հաղթելու և գեղեցիկ ֆուտբոլ խաղալու ցանկության բացակայության, 40-ամյա Ռոնալդուի՝ 90 րոպե խաղալու կարողության մասին, ինչպես նաև քննադատել են Ռոբերտ Մարտինեսի թիմին։
Հարցերից մեկից հետո Ռոնալդուն պատասխանել է. «Ես զգում եմ, որ ազգային հավաքականի շուրջ շատ է բացասական էներգիան: Վերջին օրերին մի քանի ասուլիս եմ դիտել ու տեսածս ինձ դուր չի եկել։ Անկեղծ ասած, ձեր տված որոշ հարցեր ուղղակի անհարգալից էին:
Եթե ուզում եք ինձնից պատասխաններ ստանալ, ապա նայե՛քաչքերիս մեջ (ժեստով ցույց է տվել), երբ հարցեր եք տալիս։ Իմաստ չկա ինձ ինչ-որ բան հարցնել, հետո համակարգչին նայել։ Դուք ավելի ուշ ժամանակ կունենաք դրա համար: Եթե պետք լինի, սա 10 անգամ կկրկնեմ»։