Պորտուգալիայի հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ իր համար ավելի կարևոր են ազգային հավաքականի հաղթանակները, քան իր մասնակցությունը թիմի հանդիպումներին։
«Խոսքն իմ խփած գնդակների մասին չէ: Ես պարզապես ցանկանում եմ, որ Պորտուգալիան հաղթի: Եթե թիմը հաղթի, բայց ես չխաղամ, ապա ես պատրաստ եմ ստորագրել դրա տակ: Ես կենտրոնացած եմ միայն իմ երկրի զինանշանը պաշտպանելու վրա»,- ասել է Ռոնալդուն մամուլի ասուլիսի ժամանակ։
Այսօր՝ մարտի 23-ին, Լիսաբոնի Խոսե Ալվալադե մարզադաշտում կկայանա Պորտուգալիայի և Դանիայի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:45-ին: Առաջին խաղում Դանիայի հավաքականը հաղթել էր 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը խփել էր հարձակվող Ռասմուս Հոյլունդը։