Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի հավաքական վերադառնալու մասին, որը բաց է թողել հոկտեմբերին և նոյեմբերին կայացած հանդիպումները։
«Ես շատ ուրախ եմ, որ նա վերադարձավ: Այս մասին մենք խոսել ենք ակումբում։ Նա շատ էր ուզում վերադառնալ։ Նա թիմին բերեց իրեն բնորոշ ուրախությունը։ Կիլիանն առաջատար է, և մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այսօր՝ մարտի 23-ին, Ֆրանսիայի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կհանդիպի Խորվաթիայի հետ։ Խաղը կկայանա Ֆրանսիայի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:45-ին: Առաջին խաղում ֆրանսիացիները պարտվել են 0։2 հաշվով։