«Բենֆիկայի» վինգեր և Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Անխել Դի Մարիան հերքել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մեքսիկական «Ամերիկա» տեղափոխվելու մասին լուրերը։
«Մենք նորից սկսում ենք ստից: Ամոթ է այն լրատվամիջոցների համար, որոնք նորից հորինում են»,- գրել է Դի Մարիան սոցցանցում՝ քննադատելով այդ լուրերը տարածող արգենտինական հրապարակումը։
37-ամյա Դի Մարիայի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում «Բենֆիկայի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։