Բրազիլիայի հավաքականի լեգենդ Ռոնալդոն գնահատել է Նեյմարի՝ ԱԱ-2026-ում խաղալու հնարավորությունները։ Ավելի վաղ «Սանթոսի» հարձակվողը թիմի գլխավոր մարզչի և բժշկական շտաբի որոշմամբ չէր ընդգրկվել ազգային հավաքականում՝ մարտի հանդիպումների համար։
«Ես հավատում եմ դրան։ Նեյմարն անհավանական տաղանդավոր է, բայց նա պետք է պատրաստ լինի զոհաբերությունների: Ամեն ինչ կախված է նրանից:
Զոհաբերությունը միանշանակ արժե: Աշխարհի առաջնությանը մնացել է ընդամենը մեկ տարի։ Եթե նա մրցաշարին գա լավ մարզավիճակով, մենք լավ հնարավորություն կունենանք։ Բայց նա պետք է զոհողությունների գնա։ «Նա պետք է միայն ուտի, մարզվի և քնի», — Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում A Bola-ն: