Բրիտանական հայտնի Give me Sport պորտալը հրապարակել է ազգային հավաքականների պատմության լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը։
Վարկանիշի առաջատարը լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն է՝ աշխարհի առաջնության միակ եռակի հաղթողը։ Երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է, որն Արգենտինայի հավաքականի հետ հաղթել է աշխարհի վերջին առաջնությունում և Կոպա Ամերիկայի կրկնակի հաղթող է։ Վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցրել է բրազիլացի Կաֆուն։
Ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան, իսկ հինգերորդը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն իսպանացի Սերխիո Ռամոսը։