Ինքը՝ Մոդրիչը, ինքը դեռ չի պատրաստվում կոշիկները կախել, բայց դեռևս հստակություն չկա իր ապագայի վերաբերյալ։
«Ես կցանկանայի կարիերս ավարտել «Ռեալում», դա ինձ համար երազանք կլիներ: Դեռ շատ խաղեր կան, և ես պետք է կենտրոնանամ դրանց վրա: Կտեսնենք, թե ինչ կլինի հետո,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «սերուցքայինների» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
39-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։