«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը կարող է իտալական Ա Սերիան փոխել Անգլիայի Պրեմիեր լիգայի հետ։
Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։
Անգլիական թոփ-ակումբի ղեկավարությունը նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձևակերպել տրանսֆերը։ «Քաղաքաբնակները» պատրաստ են 60 միլիոն եվրո ծախսել Ռեյնդերսի տրանսֆերը գնելու համար։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2030 թվականին։