Ավստրիացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը պատմել է, թե ինչպես է սկսվել Թոմաս Տուխելի մարզչական կարիերան։
«Նրան միշտ հետաքրքրում էր, թե ինչու ենք մենք որոշ բաներ անում: Մի քանի շաբաթ անց կարող եք տեսնել, թե որ ֆուտբոլիստն է ունակ մարզիչ դառնալ։ Նա միշտ հարցեր էր տալիս։
Երբ ես դարձա «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ, իմացա, որ նա բարում է աշխատում, որպեսզի ապրուստի միջոց լինի՝ վնասվածքի պատճառով ֆուտբոլից հեռանալուց հետո։ Ես հազիվ էի հավատում դրան։
Ես զանգահարեցի նրան ու ասացի. «Ինչո՞ւ չես գալիս մեզ հետ աշխատելու որպես երիտասարդական թիմի մարզիչ»: Այսպես սկսվեց նրա մարզչական կարիերան։
Հասկանալի էր, որ նա բարը նրա համար չէր և նա նախընտրում է թիմի հետ խաղադաշտ դուրս գալ: Թոմասը շատ խելացի, կրթված մարդ է։ Ակնհայտ էր, որ նա ուներ շատ որակներ, որոնք անհրաժեշտ են հաջողակ մարզիչ լինելու համար»,- ասել է Ռալֆ Ռանգնիկին BBC-ին։