«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնել է իր ազգային հավաքականի ճամբար՝ մասնակցելու Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլին, որտեղ Լեհաստանը կհանդիպի Լիտվայի հետ։
Մինչ Ռոբերտը ինքնագրեր էր ստորագրում ու լուսանկարվում երկրպագուների հետ, երեխաները նրան տարբեր հարցեր էին տալիս։ Բնականաբար, փորձ է արվել պարզել, թե ում է նախընտրում լեհը Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիի հավերժական հակամարտությունում։
Սակայն Լևանդովսկին նրբանկատորեն շրջանցել է հարցը՝ պատասխանելով. «Ես նախընտրում եմ Լևանդովսկուն»։ Այս պատասխանը երկրպագուների շրջանում մեծ արձագանք է ստացել։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 21-ին, Լեհաստանի հավաքականը Վարշավայում կընդունի Լիտվայի ընտրանուն։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։