Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հայտնել է, որ մեքսիկական «Լեոն» ակումբը դուրս կմնա 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնությունից։ Կազմակերպությունն ընդգծել է, որ «Լեոնին» փոխարինող ակումբը ժամանակին կհայտարարվի:
««Պաչուկայի» և «Լեոնի» նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուց հետո ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի նախագահը որոշել է գործն ուղղակիորեն ուղարկել ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտե՝ ՖԻՖԱ-ի Կարգապահական օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
Հաշվի առնելով առկա բոլոր ապացույցները՝ ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն որոշել է, որ «Պաչուկան» և «Լեոնը» չեն համապատասխանում 2025 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներին՝ բազմակումբների սեփականության պատճառով:
ՖԻՖԱ-ի 2025 թվականի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կանոնակարգի 10-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՖԻՖԱ-ն որոշել է, որ «Լեոն» ակումբը կբացառվի մրցաշարից, և որ կհայտարարվի նաև նրան փոխարինող ակումբի մասին»,- ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ Մեքսիկական «Պաչուկան» և «Լեոնը» պատկանում են նույն ընկերությանը: