Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է իր թիմի անսպասելի պարտությունը Դանիայի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում։ Խաղը կայացել է նախօրեին Դանիայում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով։
Պատասխան հանդիպումը նշանակված է մարտի 23-ին։
«Կարծում եմ՝ սա ամենավատ հանդիպումն է, որը մենք անցկացրել ենք վերջին շրջանում: Մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ էր: Դանիան մեզանից լավն էր բոլոր առումներով։ Նրանք կատարեցին իրենց խաղային ծրագիրը, քանի որ մենք դա թույլ տվեցինք: Մեզ պակասում էր ռիթմն ու գնդակի վերահսկումը, ուստի պետք է կատարելագործվենք շատ առումներով»,- Ռոբերտո Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։