Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի հետ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում գրանցված ոչ-ոքին։ Թիմերը ոչ-ոքի են խաղացել 2:2 հաշվով։ Նիդեռլանդների հավաքականը 82-րդ րոպեից խաղացել է 10 հոգով, երբ Ջորել Հատոն հեռացվել է խաղադաշտից:
«Մի փոքր տխուր է, երբ գնդակ ես բաց թողնում վերջնամասում: Չեմ կարծում, որ մենք արժանի էինք սրան։ Բայց տասը հոգով խաղալիս հասկանում ես, որ դժվար է լինելու։ Ինչպես մենք խաղացինք, ինչպես կռվեցինք, ամեն ինչ շատ լավ էր: Մենք համարձակվեցինք այս դիմակայության ելքի որոշումը փոխանցել Իսպանիային։ Եվ նրանք ավելի ուժեղ էին»,- Կումանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պատասխան խաղը կկայանա Իսպանիայում կիրակի օրը՝ մարտի 23-ին։