Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է իր հավաքականի հաղթանակը Ֆրանսիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչ հանդիպմանը։
Հանդիպումը կայացավ Սպլիտում, և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
«Գերազանց է, մեծ հաղթանակ։ Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, հատկապես առաջին խաղակեսը։
Երկրորդում նրանք ճնշեցին մեզ, ավելի շատ էին տիրում գնդակին, բայց մենք թիմով լավ պաշտպանվեցինք ու պահպանեցինք հաշիվը։ Սա լավ արդյունք է, բայց դեռ երկար ճանապարհ կա», — ասել է Մոդրիչը հանդիպումից հետո։